ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Թուրքիան դիտավորյալ չի կործանել Սու-24-ը

Թուրքիան դիտավորյալ չի կործանել Սու-24-ը
28.11.2015 | 13:13

Թուրքական ռազմաօդային ուժերը ռուսական Սու-24 ինքնաթիռը դիտավորյալ չեն ոչնչացրել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բայբուրթ քաղաքում ելույթի ժամանակ: «Մեր օդային տարածքը խախտած ինքնաթիռը կործանվել է մեր F-16-երի կողմից: Չնայած տասը նախազգուշացումներին՝ ինքնաթիռը շարունակում էր շարժվել դեպի մեր սահմանը, իսկ դրա պատկանելությունն անհայտ էր»,- պնդել է նա։ «Արձագանքման կանոնների համաձայն՝ ինքնաթիռը խոցվել է։ Միայն հետո է հայտնի դարձել, որ ինքնաթիռը պատկանում էր Ռուսաստանին: Մեր արձագանքման կանոնների մասին մենք հայտնել ենք ողջ աշխարհին»,- հավելել է նա։ Էրդողանը հիշեցրել է, որ «սահմանի առաջին խախտումները թույլ են տրվել Ռուսաստանի կողմից հոկտեմբերի 3-4-ին»: «Դա երրորդ խախտումն էր: Երկու նախորդ միջադեպերից հետո ես զանգահարել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և դա տգեղ միջադեպ անվանել: Մենք խոսել ենք նաև G20 գագաթնաժողովի ժամանակ։ Նա առաջարկել է դա ընդունել որպես հյուրերի հետ տեղի ունեցող միջադեպեր: Ես էլ ասացի, որ չհրավիրված հյուրեր պետք չեն»,- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաև նախազգուշացրել է Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ» Սու-24-ի հետ կապված միջադեպի առնչությամբ և հավելել է, որ չի ցանկանում վնասել ռուսական իշխանությունների հետ հարաբերությունները։

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ