ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Մերժվել է 37 դեղ-դեղանյութ

Մերժվել է 37 դեղ-դեղանյութ
04.12.2015 | 01:30

«Կարծում եմ՝ կոռեկտ չի լինի, եթե ես ընդհանրացրած պատասխանեմ Ձեր հարցին։ Եթե կոնկրետ դեպք գիտեք, դա ուրիշ բան, առանձին դեպքը կարող ենք ուսումնասիրել»,- մեզ հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, երբ փորձեցինք ճշտել նրա տեսակետը «Նաթալի ֆարմ» ընկերության դեղերի անորակությունից դժգոհությունների առնչությամբ։ Այն, որ «Նաթալի ֆարմի» վաճառած դեղամիջոցների որակը ցածր է, փաստում են հիվանդները, ովքեր օգտվել են այդ դեղատնային ցանցից։ Ի դեպ, զարմանալի է, որ հիվանդը նույն դեղամիջոցը ձեռք է բերել մեկ այլ դեղատնից և գոհ է մնացել թողած ազդեցությունից։ Սրանից ելնելով՝ մեզ հետաքրքրեց, թե երբ է առողջապահության նախարարությունը վերջին անգամ ստուգում իրականացնել դեղերի շուկայում, և ինչ բացահայտումներ են եղել։ «2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստացել է ներմուծման 2045 կոմերցիոն հայտ: Այդ հայտերից լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 1568 անվանում դեղ-դեղանյութ: Լաբորատոր փորձաքննությունից հետո, անբավարար որակի պատճառով, մերժվել է 37 դեղ-դեղանյութի ներմուծումը: Վերջին մերժումը եղել է նոյեմբերի 10-ին։ Նշեմ, որ ներկրվող դեղերի յուրաքանչուր խմբաքանակից հենց մաքսային ծառայությունում վերցվում են նմուշներ` փաստաթղթային և լաբորատոր փորձաքննության համար։ Միայն դրական եզրակացության դեպքում դեղը կարող է ներկրվել և շրջանառվել շուկայում։ Հավելեմ, որ դեղերի որակի ստուգումներ իրականացնում է առողջապահության պետական տեսչությունը` ինչպես պլանային, այնպես էլ արձագանքելով դիմում-բողոքներին»,- պարզաբանեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ի դեպ, նախարարը նկատեց, որ դեղերի որակի հսկողությունը մշտական գործընթաց է, իսկ ներկրվել կարող են միայն գրանցում ունեցող դեղերը։ Ներկրվող դեղը պետք է համապատասխանի ՀՀ գրանցանմուշին։ Կարգը կարգ, բայց որոշ հնարամիտներ հանգիստ խղճով շրջանցում են այն, առանց մտահոգվելու, որ իրենց «աճպարարությունը» վտանգում է մարդու կյանքը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ