ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հերմինե Նաղդալյան. «Ոչ»-ը ևս դիմել է ընտրախախտումների

Հերմինե Նաղդալյան. «Ոչ»-ը ևս դիմել է ընտրախախտումների
11.12.2015 | 14:38

Մենք` հաղթող լինելով հանդերձ, ծածկադմբոց չենք անում և հայտարարում ենք խախտումների մասին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նրա խոսքով` միայն իշխանության ներկայացուցիչների կողմից չեն խախտումներ լինում. «Լրագրողական հետաքննություն է արվել, որի նպատակն էր ցույց տալու, որ կարելի է քվեարկել ուրիշի փոխարեն, և դա ասվածիս վառ ապացույցն է, քանի որ այդ տեղամասում հանձնաժողովի նախագահն ընդդիմության ներկայացուցիչ էր: Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի ճիշտ և հստակ ու եթե կան մեղավորներ` պատժվեն»,- ասաց նա:
Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցինք` «ոչ»-ի խախտումները և՞ս զանգվածային էին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ իր համար զանգվածային կամ խայտառակ մակդիրները գոյություն չունեն: Առավել ևս, ինքը չի կարծում, որ զանգվածային կեղծիքներ են եղել: «Թվերը, որոնք ունենք հանրաքվեի մասնակցության իմաստով, այնքան խոսուն են, այնքան մեծ է տարբերությունը, որ քաջ իմանալով բողոքների քանակը, ծավալը, պարզ երևում է, որ դրանք հանրաքվեի արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող: Եվ դա արդարացի հիմք է տալիս, որ նախագահը ևս կասկած չունենա ու իր քայլերն ըստ այդմ կատարի»,- շեշտեց Հ. Նաղդալյանը` տեղեկացնելով, որ այն հրապարակումներով, որտեղ կային հիմքեր պարունակող տեղեկատվություն, քրեական գործեր են հարուցվել և այժմ ուսումնասիրվում են: Միջազգային կառույցների գնահատականների ու քննադատության առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության և ԵՄ հայտարարության կոչը համահունչ էր իրենց իսկ գործողություններին, այնպես էր, որ նման կոչերի կարիքը չի զգացվում:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ