Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրանսիան հիշում է իր Ճնճղուկին

Ֆրանսիան հիշում է իր Ճնճղուկին
19.12.2015 | 17:01

Ֆրանսիան հիշում է «ֆրանսիական երգի թագուհուն»՝ դեկտեմբերի 19-ին լրանում է նրա 100-ամյակը (1915-1963): Էդիտ Պիաֆի հիշատակին պատարագ կմատուցվի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Բելվիլում՝ Փարիզի թաղամասում, որտեղ ծնվել է աշխարհի ամենահայտնի ֆրանսուհին: Այս օրերին փարիզցիները ծաղիկներ են դնում նրա գերեզմանին՝ Պեր-Լաշեզում: Երգչուհին ընդամենը 47 տարի է ապրել: Պիաֆին երաժշտության աշխարհ կարիքն է տարել: Մանկահասակ Էդիտ Գասյոնին ծնողներն ուղարկել են երգելու փողոցում անցորդների համար՝ հացի գումար վաստակելու: Piaf («ճնճղուկ») մականունը շատ է սազել նիհարիկ երգչուհուն՝ 147 սմ հասակով: Բայց ուժեղ և արտահայտիչ ձայնը լսողներին ստիպել է մոռանալ ամեն ինչ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա հաճախ հանդես է եկել գերմանական ուժերի հավաքույթներին օկուպացված Ֆրանսիայում: Պիաֆը, պատերազմից հետո հայտարարել է, որ ինքը համագործակցել է ֆրանսիական դիմադրության հետ։ Որ Պիաֆը շատերին է օգնել խուսափել նացիստական հալածանքներից, ճշմարտություն է: «Ամեն երգի համար Էդիտը փնտրում էր ընդամենը մեկ ժեստ, բայց միշտ շատ ստույգ,- նկատում է Շառլ Ազնավուրը:- Եվ լսարանին դա բավարար էր»: «Նրա թաղման օրը ես ինձ կորցրել էի ֆոտոխցիկներով և տեսախցիկներով մարդկանց թվից,- հիշում է Ազնավուրը:- Բայց Էդիտին այդ բազմությունը, հավանաբար, դուր կգար, չէ՞ որ նա բոլորի համար քույր և ընկեր է եղել»: 1950-ականները Էդիտի կարիերայի վերելքի շրջանն էր: 1961-ին, սակայն, լյարդի քաղցկեղ է ախտորոշվում: Կյանքի վերջին օրերին նրա մասին հոգ էր տանում Էդիտի վերջին սերը` 27-ամյա Թեոն: Էդիտ Պիաֆը մահացել է 1963-ի օգոստոսի 10-ին:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ