Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից` Բաղդադի հետ ավելորդ լարվածությունից խուսափելու կոչը ստանալուց հետո սկսել է թուրքական զորքերի դուրսբերումն Իրաքի հյուսիսային հատվածից՝ գրել է The Guardian-ը: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ «Թուրքիան Մոսուլից դուրս է բերել իր զորքերն ու կշարունակի այդ գործընթացը»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիան Իրաքի հյուսիս էր ուղարկել 900- հոգանոց ջոկատ և բազմաթիվ տանկեր: