H1N1 վիրուսից 50 մարդ է մահացել ՈՒկրաինայում: Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է խուճապի չմատնվել՝ տեղեկացնելով, որ մահվան դեպքերի մեծ մասը ժամանակին բուժում չստանալու հետևանք է: Վարակի դեպքերի մեծ մասը արձանագրվել է Կիևում, Խարկովում, Օդեսայում: