Հանրապետության հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, 120-ը` մինչև 18 տարեկան: Նրանցից 37-ը ուներ թոքաբորք (21-ը` մինչև 18 տարեկան): H1N1 վարակով երեք հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։
Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված մեկ այլ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: