Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ռուսական օդուժը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը

Ռուսական օդուժը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը
31.01.2016 | 12:28

Սիրիայում ռուսական ավիախմբի կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Սիրիայում Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել ռուսական ավիախմբի ինքնաթիռների կողմից: Թուրքական կողմի հայտարարությունը, թե իբր ռուսական «Սու-34» ինքնաթիռը խախտել է օդային տարածքը, մերկապարանոց քարոզչություն է»,- ասել է Կոնաշենկովը: Նա վստահություն է հայտնել, որ թուրք ՀՕՊ մասնագետները գիտեն, որ օդային տարածքը վերահսկող ռադարները կարող են գրանցել օդում գտնվող օբյեկտի միայն բարձրությունը, ուղղությունը և արագությունը: «Նմանատիպ ռադարներից ոչ մեկը ունակ չէ պարզելու օդային օբյեկտի տեսակը և պետական պատկանելությունը՝ Ռուսաստանի՞նն է, թե՞ ԱՄՆ կողմից ղեկավարվող, այսպես կոչված, «հակադաիշյան կոալիցիայինը»: Դա հնարավոր է միայն այլ ինքնաթիռից ուղղակի տեսանելի շփման դեպքում, որը չի եղել»,- նշել է Կոնաշենկովը: Նա ավելացրել է, որ Սիրիայում ոչ ռուսական ՀՕՊ միջոցով, ոչ էլ սիրիական որևէ ռադիոլոկացիոն կայանի միջոցով սիրիա-թուրքական սահմանի խախտում չի գրանցվել:

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ