Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՀՅԴ-ն՝ կամիկաձե

ՀՅԴ-ն՝ կամիկաձե
02.02.2016 | 13:13

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունում է՝ հեղինակազրկված իշխանությանը մաս կազմելուց հետո իրենց վարկանիշն էլ է ընկնելու, բայց այդ զոհողությանն ավանդական կուսակցությունը պատրաստ է, քանի որ այլընտրանքը երկիրը կորցնելն է լինելու: «Մենք տեսնում ենք, որ իշխանությունները հեղինակազրկված են, ո՞ւմ հայտնի չէ... Եթե իշխանությունը հեղինակազրկված է, դա բոլորիս պրոբլեմն է, չէ՞։ Իսկ մենք համարում ենք, որ եթե հեղինակազրկված է, թող էդպես էլ մնա հեղինակազրկված։ Բայց էդ հեղինակազրկված ուժը մեզ ղեկավարում է, իրավիճակի մեջ իրական ազդեցություն ունեցողը նա է։ Մենք մտնում ենք կոալիցիա, որ իշխանության որակը փոխվի, մոտեցումներն էլ փոխվեն, քաղաքականությունը փոխվի, երկրում իրավիճակ փոխվի»,- ասել է Արմեն Ռուստամյանը: «Բնականաբար, իշխանության հետ լինելը ինքնին ենթադրում է վարկանիշի անկում, բայց ավելի լավ է ես էս գինը վճարեմ, քան ազգովի պետությունը կորցնելու գինը վճարենք։ Մենք էս գինը վճարելու ենք, և ձեզ վստահեցնում եմ, որ ունենալու ենք շատ ավելի լավ Հայաստան։ Ոչինչ, էս ընթացքում թող մի քիչ էլ հայհոյեն։ Պարույր Սևակն ասում է՝ «Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ»,- հավելեց դաշնակցության ղեկավար անդամը։
Արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ է դաշնակցությունը ցանկանում ՀՀԿ-ի հետ իշխանության մաս կազմել՝ հաշվի առնելով, որ մի քանի պորտֆելով դժվար թե կարողանան արմատական փոփոխությունների հասնել, Ռուստամյանը նշեց, թե դաշնակցությունը իշխանափոխության հիմքերը արդեն դրել է՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնելով երկրի կառավարման, ընտրական համակարգի փոփոխությանը: Նա կարծում է, որ «իշխանափոխության հնարավորությունները ստեղծված են։ Սա իսկապես գոյություն ունի, և մենք համարում ենք էդ հարցը լուծված»։ Ռուստամյանն ասում է՝ իշխանության մաս կազմելով՝ ցանկանում են ավարտին հասցնել սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական գործընթացը, ինչը ոչ պակաս կարևոր է, քանի որ Սահմանադրությունը կմնա անկատար, եթե համապատասխան օրենսդրությամբ փոփոխությունները չարձանագրվեն: «Սահմանադրությունից բխում են առնվազն 10-15 առաջնահերթ կարևորության օրենքներ, բխում են մոտ 400-ից ավելի օրենքների փոփոխություններ, որի մեջ նույնպես պետք է համահեղինակ լինես։ Փորձը ցույց տվեց, որ եթե դու դրսից ես խոսում, քո ասածները էդքան չեն արձանագրվում վերջնական տեքստերի մեջ։ Այ, ինչպես եղանք համահեղինակ Սահմանադրության նախագծի հարցում, այնպես էլ ուզում ենք համահեղինակ լինել բոլոր էս օրենքների ընդունման հարցում։ Միակը չէ, բայց գլխավոր նպատակն է սա»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ