Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Տասնյակ զոհեր և վիրավորներ Անկարայում հերթական պայթյունի հետևանքով

Տասնյակ զոհեր և վիրավորներ Անկարայում հերթական պայթյունի հետևանքով
14.03.2016 | 11:00

Անկարայի կենտրոնում պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել է։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիզիլայ թաղամասում, մի տարածքում, որտեղ շուրջ մեկ տասնյակ ավտոբուսի կանգառներ կան, պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա։ Թուրքիայի մայրաքաղաքի իշխանությունների վկայությամբ՝ 23 մարդ մահացել է տեղում, 4-ը՝ հիվանդանոցի ճանապարհին։ Սա երրորդ խոշոր պայթյունն է Անկարայում անցած տարվա հոկտեմբերից։

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ