Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ռուսաստանը Պալմիրայի շրջանում ավիահարվածներ է հասցրել

Ռուսաստանը Պալմիրայի շրջանում ավիահարվածներ է հասցրել
19.03.2016 | 11:36

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հստակեցրել է Սիրիայում ռուսական ավիացիայի գործողությունների մասին տվյալները՝ հաղորդում է Reuters-ը:
Պենտագոնում նշել են, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածները դադարեցվել են միայն երկրի հյուսիսային մասում: Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Պատրիկ Ռայդերին սկզբում հայտնել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայում ռուսական ավիահարվածներ չի արձանագրել, այդ թվում՝ Պալմիրայի մատույցներում:
Սակայն ավելի ուշ նա հստակեցրել է, որ իր զեկույցը վերաբերում է միայն հյուսիսային մասին, Պալմիրայի շրջանում որոշակի թվով ավիահարվածներ արձանագրվել են:

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ