Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էրմիտաժը կարող է օգնել Պալմիրայի վերականգնմանը

Էրմիտաժը կարող է օգնել Պալմիրայի վերականգնմանը
28.03.2016 | 12:05

Ռուսաստանի Պետական Էրմիտաժը պատրաստ է մասնակցել սիրիական Պալմիրայի վերականգնմանը՝ հայտարարել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին: Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցության ընթացքում հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսում է տարբերակներ մշակել հնագույն քաղաքի մնացած հուշարձանների պահպանման և վերականգնման համար և ակնկալում է սերտ համագործակցություն Պետական Էրմիտաժի հետ: Պուտինը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ: Նրան Պուտինն ասել է, որ սիրիացի զինվորականների հետ ռուսական զորախմբի ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն հնագույն քաղաքի ականազերծմանը:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ