Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սպարտակ ԱՍՈՅԱՆ. Երնեկ քո հավեսին

Սպարտակ ԱՍՈՅԱՆ. Երնեկ քո հավեսին
30.03.2016 | 11:14

Գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչանը նորոգում է իր աշխատասենյակը: Ի՞նչն է նորոգում, երբ , որքան գիտեմ, վերջերս են շահագործման հանձնել շինությունը: Արի ու մի ասա՝ մի նոր լավ բան արա, պարոն նախարար, հետո մտածիր «կոմֆորտի» մասին: Ասում են՝ «ռեմոնտ» է անում: Մտածում եմ՝ արդյո՞ք դրա ժամանակն է, այնքան խնդիրներ կան լուծելու: Ինչ էլ «կոմֆորտի» մասին մտածելու հավես ունի, երբ երկրում և՛ գիտությունը, և՛ կրթությունը կործանման եզրին են: Հաստատ իրենից հետո էլ հաջորդ նախարարն է «ռեմոնտով» զբաղվելու:
«Ռեմոնտով» որ զբաղվեն , բա գիտությամբ ու կրթությամբ ե՞րբ են զբաղվելու:

Դիտվել է՝ 3597

Մեկնաբանություններ