Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դավիթ Տոնոյանը ռազմական կցորդներին ներկայացրել է իրավիճակը շփման գծում

Դավիթ Տոնոյանը ռազմական կցորդներին ներկայացրել է իրավիճակը շփման գծում
16.04.2016 | 19:57

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Նշվել է, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվում են միջադեպեր և կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտումներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է զոհեր: Ռազմական կցորդներին է ներկայացվել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողության պլան: Մարտական փաստաթղթերը հիմնավորում են, որ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով մարտի վերջին օրերին Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր մարտական թռիչքների ընթացքում։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է նաև ներկաների հարցերին։

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ