Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան իր Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռները վերածել է «դիպուկահար հրթիռների»

Թուրքիան իր Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռները վերածել է «դիպուկահար հրթիռների»
19.04.2016 | 14:36

Son dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Т-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներն արդիականացվել են՝ վերածվելով «դիպուկահար հրթիռների»: Հրթիռները 25 կիլոմետր հեռավորությունից հարվածում են թիրախներին: Թուրքական ROKETSAN ընկերության արտադրած բազմափող համակարգի հրթիռների տրամաչափը 122 միլիմետր է (TR- 122 Sakarya): Չի բացառվում, որ հետագայում նրա հրթիռները կարող են տեղադրվել մարտական ինքնաթիռների վրա: Նմանատիպ համակարգ ունի նաև Իսրայելը, որ երկու ամիս առաջ ներկայացրել է sky sniper («Երկնային դիպուկահար») համակարգը: Թուրքիան Ադրբեջանին վաճառել է T-122 Sakarya, Т-300 Qasirqa (300 միլիմետր տրամաչափի) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: T-122 Sakarya-ն նախատեսված է օրվա ցանկացած ժամի, եղանակային ցանկացած պայմաններում հակառակորդի կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի, ամրաշինական կառույցների, զորքերի կառավարման կետերի, բնակավայրերի խոցման համար:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ