Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ը ցանկանում է քառակի մեծացնել Ռուսաստանի հակազդմանն ուղղված ծախսերը

ԱՄՆ-ը ցանկանում է քառակի մեծացնել Ռուսաստանի հակազդմանն ուղղված ծախսերը
25.04.2016 | 13:56

ԱՄՆ-ի կոնգրեսականները մտադիր են զգալիորեն մեծացնել Ռուսաստանի դիմակայությանն ուղղված ծախսերը՝ գրում է The Hill-ը։ Հաջորդ տարվա պաշտպանական բյուջեի քննարկման ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 27-ին, ամերիկացի օրենսդիրները կառաջարկեն քառակի մեծացնել եվրոպացի դաշնակիցների անվտանգության ամրապնդման ծախսերը, ովքեր «վախենում են Մոսկվայի գործողություններից»։ Այդ նախաձեռնության վրա ծրագրվում է ծախսել 3,4 մլրդ դոլար։ Օրինագծում նախատեսվում է 150 մլն դոլարի օգնություն Կիևին՝ «ՈՒկրաինայի անվտանգությանն աջակցելու» շրջանակում։ «Մենք գումար ունենք, որ զորքեր տեղակայենք Արևելյան Եվրոպայի տարբեր մասերում, և որ ամենագլխավորն է՝ ներկա լինել այդ տարածաշրջանում և աջակցություն ցուցաբերել մեր դաշնակիցներին»,- հայտարարել է սպառազինությունների հարցերով կոմիտեի անդամ Ադամ Սմիթը։ Կոնգրեսականները ցանկանում են մեծացնել ծախսերը ռազմական օդանավերի, նավերի և այլ տեսակի սպառազինությունների գնման վրա՝ «Ռուսաստանին հակազդելու համար»։ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ Պենտագոնը ծրագրում է 2017-ին Եվրոպայում դաշնակիցների աջակցության համար ծախսերը քառակի մեծացնել՝ 789 մլն դոլարից հասցնելով 3,4 մլրդ դոլարի։

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ