Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վազգեն Սարգսյանի հավանությանն արժանացած նախագիծը կրկին խորհրդարանում է

Վազգեն Սարգսյանի հավանությանն արժանացած նախագիծը կրկին խորհրդարանում է
06.05.2016 | 15:35

Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների տարիներին մշտապես քննարկման հարց է եղել զինվորական ծառայության համար զորակոչիկների պարտադիր տարկետման իրավունքի վերացումը: Այս անգամ դրա հեղինակներն են պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը, սակայն «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում այդ փոփոխության վերաբերյալ ԱԺ-ում այսօր նախատեսված լսումներ տեղի չունեցան:


Պատճառն այն է, որ կառավարությունը տասն օրվա ընթացքում խորհրդարան է բերելու զինապարտության մասին օրենքի մի ամբողջական փաթեթ, որտեղ ներառված է լինելու նաև պատգամավորների առաջարկը: Այս մասին տեղեկացրեց Ռուբեն Հակոբյանը` ընդգծելով. «Ես և Թևան Պողոսյանը մեկ տարի առաջ ներկայացրինք այս նախագիծը: Վերջերս դիմեցի կառավարություն` պարզելու, թե ո՞րն է իրենց դիրքորոշումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ամբողջական փաթեթ է մշակվում զինապարտության մասին, և մեր առաջարկությունները տեղ կգտնեն այդ փաթեթում»:


Հեղինակները կսպասեն կառավարության փաթեթին, բայց մինչ այդ այս առնչությամբ իր տեսակետը վերստին հիշեցրեց Ռուբեն Հակոբյանը` նշելով, որ վերջին շրջանում ասպիրանտների 80-90 տոկոսը արական սեռի ներկայացուցիչ են, ասպիրանտուրայից հետո նրանցից 5-7-ն են զբաղվում գիտական գործունեությամբ: Փաստելով, որ դեմ չէ «կայացած գործարարների գոյությանը», պատգամավորը, այդուհանդերձ, շեշտեց, որ 27 տարին լրանալուց հետո նրանք բացարձակապես գիտությամբ չեն զբաղվում, դառնում են կայացած գործարարներ, այն էլ` գիտության «հաշվին»:


«Ոչ թե մեր ընտրությունը, այլ մեր ճակատագիրն է դառնալ բանակ-պետություն: Այսօր էլ աշխարհում կան բանակ-պետություններ, որոնք շրջապատված են հակառակորդներով, այնտեղ անգամ կանայք են ծառայում: Այնպես որ` պետք է ելնել պետության յուրահատկությունից»,- հավելեց նախաձեռնության հեղինակը:
Ի դեպ, առաջին անգամ նույն բովանդակությամբ օրինագիծ շրջանառության մեջ էր դրվել քսան տարի առաջ, երբ պաշտպանության նախարարն էր Վազգեն Սարգսյանը: Եղել են ակտիվ քննարկումներ, սակայն վերջին պահին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ով կտրականապես դեմ էր այս օրենքին, սպառնացել է, որ հրաժարական կտա: Առաջացել է քաղաքական ճգնաժամ, և Վազգեն Սարգսյանը հետ է վերցրել այդ օրինագիծը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ