Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային հիշեցնում է Հոլոքոստի մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային հիշեցնում է Հոլոքոստի մասին
03.06.2016 | 04:37

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Գերմանիայի Բունդեստագի ընդունած որոշումը քաղաքականացնում է պատմությունը՝ խոչընդոտելով պատմական խնդիրների ազատ քննարկմանը և հայկական կողմի տեսակետը ներկայացնում է որպես անվիճելի փաստ:

«1915-ի վիճահարույց իրադարձությունների շուրջ հաշտեցումը հնարավոր է միայն երկխոսության, կարեկցանքի և արդարամիտ տեսակետների հիման վրա: Այդ ըմբռնումով էլ Թուրքիան փորձում է հարգել Օսմանյան կայսրության հայերի հիշատակը, կիսել նրանց տառապանքը, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը և գործուն քայլեր կատարել երկու հարևան պետությունների հաշտեցման ճանապարհը հարթելու համար: Այս առումով չկա ոչինչ, որ Թուրքիան պետք է սովորի Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանից»,- հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Գերմանիային խորհուրդ տալով իր ներդրումն ունենալ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման գործում: Արձանագրելով «ռասիզմի մակարդակի հասնող թուրքաֆոբիան և իսլամաֆոբիան, արտաքին և ներքին քաղաքականության ներկայիս զարգացումները, որոշ ամբարտավան և օպորտունիստ քաղաքական գործիչների հայտարարությունները», Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային հորդորում է հիշել «իր պատմությամբ անցյալում առաջացրած՝ մարդկության խոր արմատավորված վնասվածքը», որը «սկիզբ է առնում Նամիբիայից և տարածվում է մինչև Հոլոքոստ»:

«Մենք ակնկալում ենք, որ Գերմանիան, որպես դաշնակից երկիր, որի հետ սերտորեն համագործակցել ենք Եվրոպայի ապագայի կերտման հարցում, հանուն Թուրքիա-Եվրոպա համագործակցության, հաշվի կառնի մեր կարծիքն ու խնդրի նրբությունը, ինչը մեզ համար կենսական կարևորություն ունի»,- նշում է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ