Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գյումրին ՀՀԿ-ի որոշումից դժգոհ է

Գյումրին ՀՀԿ-ի որոշումից դժգոհ է
15.07.2016 | 02:06

ՀՀԿ-ն պեղեց ու գտավ, թե ով է Գյումրիում արժանի քաղաքապետ լինելու: Հայտարարվեց գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին աջակցելու մասին: Այս ճարահատյալ ընտրությունը ՀՀԿ-ն հնարավոր ու անհնար բոլոր ձևերով փորձում է արդարացնել, սակայն, մեր տեղեկություններով, սա ՀՀԿ տարածքային կառույցում իսկական իրարանցում է առաջացրել: Դժգոհությունների ալիքը երկու ուղղությամբ է` ինչու ընտրությունը կանգ առավ վարկանիշի խնդիր ունեցող Բալասանյանի վրա, ում Գյումրիում, մեղմ ասած, չեն ընդունում, և արդյո՞ք ՀՀԿ-ի գյումրեցի անդամները Բալասանյանից պակաս են:

«Առանձնահատուկ» դժգոհ է նաև Մարտուն Գրիգորյանը, թե ինչու, այդուհանդերձ, ՀՀԿ-ն չընտրեց իրեն: Որոշումը, սակայն, կայացված է, մնում է համակերպվել: Մինչդեռ, ըմբոստ քաղաքի համբավ ունեցող Գյումրին մեկ անգամ չի ապացուցել, որ ճնշումներն իր վրա չեն ազդում, այնպես որ, գործող քաղաքապետին նորից նույն պաշտոնում կարգելը հեշտ չի լինելու: Գործը գլուխ բերելուն յուրովի կխանգարեն նաև «հայրաքաղաքի» «հեղինակությունները»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ