Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես մեր նախկին վարչապետերի մասին շատ լավ կարծիք ունեմ»

«Ես մեր նախկին վարչապետերի մասին շատ լավ կարծիք ունեմ»
27.09.2016 | 11:26

Հերթական կառավարությունն է փոխվում ու հերթական անգամ «փաթեթավորվում» նոր վարչապետի ցանկությամբ, նախարարություններ են անվանափոխվում, փակվում։ ԱԺ արտահերթ նիստում ներկայացվել է նաև կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը, որով առաջարկվում է էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարությունը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ինչպես նաև վերացնել քաղաքաշինության նախարարությունը: Ժամանակը ցույց կտա, թե այս փոփոխություններն ինչ արդյունք կտան։ ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ այս առնչությամբ «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց։ Ի դեպ, փոխխոսնակն առաջարկել է սփյուռքի նախարարությունը վերանվանել սփյուռքի և հայրենադարձության նախարարություն։

-Ըստ էության, կառավարությունում նորից «կոսմետիկ» փոփոխություններ են արվում, իսկ բովանդակային փոփոխություններ կլինե՞ն։
-Քաղաքական արդյունքները միշտ չէ, որ զգայական դաշտում են կամ անմիջապես երևում են։ Յուրաքանչյուր վարչապետ տնտեսության զարգացման իր տեսլականով, գաղափարներով է գալիս։ Նոր վարչապետն ավելի արդյունավետ աշխատելու այս տարբերակն է առաջարկել, իսկ մենք չպետք է սահմանափակենք իր պատկերացումներն իրագործելու նրա հնարավորությունը։ Հոռետես մի եղեք, հոռետեսությունը լավ բան չէ։
-Հոռետեսությունն անհիմն չի լինում։ Արդեն որերորդ կառավարությունն է փոխվում, բայց մարդիկ էական փոփոխություններ չեն տեսնում, բնակչության կենսամակարդակը չի բարձրանում։
-Խոսքը կենսամակարդակի մասին չէ, այլ արդյունավետ կառավարման, եղած ռեսուրսներն ավելի ճիշտ օգտագործելու մասին է։ Նոր վարչապետ է եկել, ու մարդն էսպես է պատկերացնում իր գաղափարներն առաջ տանելու գործը։ Նրան հնարավորություն պետք է տանք, ձեռքերը չպետք է կապենք։ Հնարավորություն տանք աշխատելու։
-Որերորդ վարչապետին ենք հնարավորություն տալիս, իսկ նրանք ասում են, թե կախարդական փայտիկ չունեն։ Ի վերջո, ժողովուրդը ո՛չ «փորձադաշտ» է, ո՛չ էլ «որբի գլուխ»։
-Չգիտեմ որ վարչապետին եք ակնարկում, բայց ես մեր նախկին վարչապետերի մասին շատ լավ կարծիք ունեմ՝ և՛ Տիգրան Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ