Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ ղեկավար կազմում կարող են փոփոխություններ լինել

ՀՀԿ ղեկավար կազմում կարող են փոփոխություններ լինել
30.09.2016 | 10:53

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց, որ առաջիկա համագումարում կուսակցության ղեկավար կազմում կարող են փոփոխություններ լինել:

«Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար: Նախատեսվում են փոփոխումներ և ծրագրում, և կանոնադրության մեջ: Չեմ բացառում, որ նաև փոփխություններ լինեն ղեկավար կազմում, որովհետև դա մշտապես ընթացող պրոցես է, բոլոր նախորդ համագումարները որ հաշվի առնենք, մշտապես թարմ արյուն եղել է», - ասաց Շարմազանովը:

Տեսանյութ

Էդուարդ Շարմազանով. «Չի բացառվում ՀՀԿ ղեկավար կազմի փոփոխություն» (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ