ԲՀԿ-ն իր վանաձորյան կառույցի և «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ կքննարկի «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Վանաձորում կոալիցիա կազմելու առաջարկը՝ ասել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Մինչ այդ ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցում այլ քննարկելու հարց ևս կա: «Ընտրությունների հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք քննարկելու: Արձանագրված արդյունքների հետ խնդիրներ ունենք»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ բոլոր նախադրյալները կային, որ ԲՀԿ-ն առավել լավ արդյունքներ ունենար Վանաձորում, «առնվազն այնպիսի արդյունքներ, ինչպիսին՝ Գյումրիում»: