Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԲՀԿ-ն սատարում է Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում

ԲՀԿ-ն սատարում է Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում
07.10.2016 | 12:30

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը վերահաստատեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում աջակցելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։

ԲՀԿ-ն, հավատարիմ մնալով իր ավելի վաղ տված խոստմանը, նպաստում է Վանաձորում միասնական ընդդիմության հաղթանակին։

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ