Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը
10.12.2016 | 00:30

ՀԱԿ-ի ցուցակը խորհրդարանական ընտրություններում կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԱԺ ճեպազրույցներում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 2013-ին նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե իր տարիքը խոչընդոտում է առաջադրվելու համար։

Հարցին, թե դա չի՞ խանգարի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ դա չի կարող խոչընդոտել, այն ժամանակ նախագահ դառնալու մասին էր խոսքը. «Բայց հիմա այլ հարց է, խոչընդոտ չեմ տեսնում»: Ընտրություններին դաշինքով գնալու դեպքում նույնպե՞ս Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ցուցակը. այս հարցին ի պատասխան Լևոն Զուրաբյանը նշեց. «Բանակցություններ հնարավոր են դաշինքների համար, բայց չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է առաջադրել՝ ցուցակը գլխավորելու համար»:

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ