Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ԿԱՀ նախաձեռնած ծրագրին

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ԿԱՀ նախաձեռնած ծրագրին
10.12.2016 | 14:56

Դեկտեմբերի 9-ին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հետ համատեղ անցկացվել է «Հայաստան-ԵՄ հարաբերությունները» խորագրով ծրագիր:

Նախաձեռնությանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ժառանգություն կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ԵՄ գործընկեր մի շարք կառույցներ: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացել է 5 անդամներով:

Ծրագրի շրջանակներում ներկայացվել են ԵՄ և ԵԱՏՄ հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների, խնդիրների, մարտահրավերների և հեռանկարների հետ կապված մի շարք հոդվածներ, որոնք լավագույնը ճանաչվելով տպագրվել են:

Ծրագրի ընթացքում քննարկվել են տարատեսակ հարցեր` կապված ԵՄ և ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարների, ԵՄ գլոբալ ռազմավարության համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության, բանակցային գործընթացների, Ռուսաստան-ԵՄ սառեցված հարաբերությունների համատեքստում Հայաստանի և ԼՂՀ հետ կապված ինտեգրացիոն գործընթացների հետ: Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ միջև հարաբերությունների շրջանակներում Հայաստանի առջև եղած խնդիրներին և առկա հնարավորություններին:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ