«Լուսավոր Հայաստան» (ԼՀ), «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Հանրապետություն» կուսակցությունները համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը ստորագրեցին ԼՀ-ից Էդմոն Մարուքյանը, ՔՊ-ից` Սասուն Միքայելյանը և «Հանրապետություն»-ից` Արամ Սարգսյանը։
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «դուռը փակ չէ» և պատրաստ են համագործակցել նաև այլ ուժերի, անհատների հետ։