Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց` դաշինքի վարչապետի հավանական թեկնածուն ով է լինելու

Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց` դաշինքի վարչապետի հավանական թեկնածուն ով է լինելու
12.12.2016 | 20:08

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին մեկ դաշինքով հանդես գալ, չեն շտապում կանխատեսումներ անել արդյունքների մասին:


«Մեզ ժողովուրդն է ձայն տալու, մենք ընտրվելու ենք նրանց ձայնով»,- այսօր` դեկտեմբերի 12-ին, համագործակցության հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:


Կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ կատակով արձագանքեց. «Լավ կլինի 50+1, 50+2, ոնց ասում են` ինչքան տաս, տաս, բայց լավ կլինի` 50+1 կամ 50+2»:
Այսօր ստեղծված դաշինքը չցանկացավ նաև խոսել վարչապետի իրենց հավանական թեկնածուի մասին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի հավանական թեկնածուն ինքն է: «Մենք այսօր հուշագիր ենք ստորագրել, մենք զրոյից նոր էջ ենք սկսում»,- ասաց պատգամավորը` հստակ չպատասխանելով այդ հարցին:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ