Անահիտ Բախշյանը դուրս է եկել «Ժառանգությունից»՝ հայտարարելով, որ վերջին ժամանակներս կուսակցությունը անում է քայլեր, որ դեմ են իր համոզմունքներին: Նա շնորհակալություն է հայտնել և խնդրել է որոշումը չքննարկել:
«Անահիտ Բախշյանի սուվերեն իրավունքն է որոշելու, թե ինչպես է շարունակելու իր քաղաքական գործունեությունը: Ամեն դեպքում, եթե ինքը կարծում է, որ «Ազատ դեմոկրատների» կամ որևէ այլ քաղաքական ուժի հետ ավելի արդյունավետ կհամագործակցի, քան «Ժառանգության» հետ, դա իր խնդիրն է»,- ասել է նախկին կուսակից Հովսեփ Խուրշուդյանը: