ՀՀԿ գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստը կկայանա հինգշաբթի օրը, որի ժամանակ չի բացառվում, որ կքննարկվի ՀՀԿ խորհրդի կազմի համալրման հարցը՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը:
Դեռևս հայտնի չէ, թե երբ կանցկացվի ՀՀԿ խորհրդի նիստը: ՀՀԿ խորհրդի նիստում պետք է հաստատվի կուսակցության նոր խորհրդի կազմը: «Երբ որ գործադիր մարմնի որոշմամբ կլուծվի խորհրդի համալրման հարցը, կհրավիրվի խորհրդի նիստ: Չեմ կարող հստակ ասել՝ այս հինգշաբթի կլուծվի խորհրդի համալրման հարցը, թե ոչ, օրակարգը կորոշվի տեղում՝ նախագահի և ԳՄ անդամների առաջարկությունների հիման վրա»,- ասել է Ռուբեն Թադևոսյանը:
Խորհրդի նոր կազմի ձևավորման հարցում ժամկետի խնդիր չկա: