Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սեբաստիան Կուրց. «Մտադիր չենք փակել Երևանի ԵԱՀԿ գրասենյակը»

Սեբաստիան Կուրց. «Մտադիր չենք փակել Երևանի ԵԱՀԿ գրասենյակը»
20.01.2017 | 17:33

«Մեդիամաքսը» զրուցել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի հետ:


- Մի քանի օր առաջ մենք գրել էինք իրավիճակի մասին, որը ստեղծվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ` պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ: Ե՞րբ եք ակնկալում այս հարցի վերջնական լուծումը գտնել: ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման հավանականություն տեսնո՞ւմ եք:
-ԵԱՀԿ-ն կոնսենսուսի վրա հիմնված կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ 57 անդամ-երկրները հավասար ձայնի իրավունք ունեն բոլոր որոշումների կայացման ժամանակ, ներառյալ նրանք, որոնք վերաբերում են դաշտային առաքելությունների մանդատներին: Հաշվի առնելով սա, ԵԱՀԿ յուրաքանչյուր նախագահության հիմնական խնդիրներից է հեշտացնել կոնսենսուս ձևավորելու գործընթացը` հանդես գալով իբրև արդար միջնորդ: Հենց այդ պատճառով, ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, մենք արագորեն վերսկսեցինք խորհրդակցությունները և բանակցությունները: Այս առումով բոլոր անդամ-երկրների ակտիվ, կառուցողական ներգրավվածությունը և աջակցությունը շատ կարևոր է: Ի վերջո, բոլորիս ընդհանուր շահն ու պատասխանատվությունն է երաշխավորել կազմակերպության արդյունավետ աշխատանքը: Մենք տեղյակ ենք դաշտային առաքելությունների խնդրի շուրջ ծավալված շահարկումներին և ենթադրություններին, և նման հետաքրքրությունը բնական է: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երևանի գրասենյակի կարևոր և արժեքավոր աշխատանքը, և փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք:

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ