Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ՀԱԿ-ը պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու փոխել ընտրությունների օրը

ՀԱԿ-ը պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու փոխել ընտրությունների օրը
22.01.2017 | 09:46

ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որ առաջիկա ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է «գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ»: ՀԱԿ-ը պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու փոխել ընտրությունների օրը:

«Հասարակական արդարացի դժգոհություն է առաջացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու առիթով։ Մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց ապրիլյան պատերազմը։ Հերոսական ինքնապաշտպանությամբ, բայց նաև հարյուրից ավելի ցավալի զոհերի գնով հնարավոր եղավ կանխել դրա ավելի ծանր հետևանքները։ Այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին տարին։ Որպես այդպիսին, այն ավանդական արարողությունների օր է զոհվածների հարազատների ու մտերիմների, և հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար։ Արդեն արձանագրվել է, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։ Չմտնելով այդ խախտման և ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու՝ իշխանության հնարավոր շարժառիթների մեջ, ՀԱԿ-ը պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ