Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սեյրան Օհանյանը չի զղջում

Սեյրան Օհանյանը չի զղջում
27.01.2017 | 00:27

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է, թե ինչու է դուրս եկել պետական համակարգից և խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հայտ ներկայացնելու որոշում կայացրել:


«Անկեղծ լինելու համար կցանկանայի բոլորիդ հայացքն ուղղել դեպի ոչ վաղ անցյալ` խորհրդային պետություն և փորձել զուգահեռներ անցկացնել ներկայիս իրավիճակի հետ: Որպես պրոֆեսիոնալ զինվորական` իմ ծառայությունը սկսել եմ ԽՍՀՄ բանակում: Մեզնից ոչ ոք չի կարող ժխտել, որ ԽՍՀՄ-ը ժամանակի հզորագույն և կայացած պետություններից մեկն էր: Թե ինչ խորքային խնդիրներ ուներ և ինչը բերեց այդ պետության փլուզմանը, այլ քաղաքական վերլուծությունների դաշտից է, սակայն ակնհայտ է, որ Խորհրդային միության իշխող վերնախավի անհեռանկար գործելաոճը հանգեցրեց ներքաղաքական դրության սրման, ազգամիջյան բախումների, որն էլ բերեց ինքնափլուզման: Խորհրդային միության սպան իրավունք չուներ միջամտելու ներքաղաքական կամ ազգամիջյան խնդիրներին:
Որպես զինվորական` ես Խորհրդային Միության գաղափարախոսության կրողն էի և առաջամարտիկը, բայց դա չխանգարեց, որ ազգային անվտանգության սպառնալիքի ժամանակ ճիշտ որոշում կայացնեմ, և ես և իմ համախոհները ոտքի կանգնեցինք Արցախի պաշտպանության համար: Այդ ժամանակ էլ քննադատողների և ըմդդիմախոսների պակաս չկար: Սակայն ես չէի կարող հեռվից դիտել, թե անզեն ժողովուրդն ինչպես պետք է դիմակայի իրեն պարտադրված ոտնձգություններին: Ես կանգնեցի երկընտրանքի առաջ` ընտրել հեշտը` որպես զինվորական չխառնվել ազգամիջյան բախումներին և հեռանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված իմ գնդի հետ և պահպանել իմ տեղը, թե դժվարը` դուրս գալ ԽՍՀՄ բանակից, դառնալ շարքային ֆիդայի, վտանգել կյանքը և մասնակցել ժողովրդի պայքարին: Ես ընտրեցի դժվարը: Ի դեպ, այդ 25 տարիներից 17-ը ես ծառայությունս տարել եմ որպես զինվորական:


Այժմ էլ մենք շատ վտանգավոր պահեր ենք ապրում և նորից կանգնելով ընտրության առաջ` ընտրել եմ դժվարինը: Իմ նպատակը քաղաքական դաշտում ոչ թե թատերական ներկայացումներին մասնակցելն է, այլ սահմանադրական իրավունքով հայրենիքի համար հայրենասեր մտահոգ ուժերին համախմբելն ու ժողովրդի անվտանգության ապահովման համար ուղիներ փնտրելը: Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից»,- իր յութուբյան էջում տեղադրված տեսանյութում ասել է Սեյրան Օհանյանը:

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ