Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

Կիսաեզրափակչի զույգերը հայտնի են
31.01.2017 | 11:35

Ավարտվեցին Աֆրիկյան ազգերի գավաթի մեկ քառորդի հանդիպումները: Սենեգալ-Կամերուն դիմակայության թե հիմնական, թե հավելյալ ժամանակը կողմերից ոչ մեկին առավելություն չբերեց: Լուսատախտակի վրա դրոշմված 0:0-ն ինչպես կար, այնպես էլ անփոփոխ մնաց: Հաղթողը որոշվեց հետխաղյա տասնմեկմետրանոցներով, որտեղ բախտը ժպտաց կամերունցիներին՝ 5:4:


Բուրկինա Ֆասո-Թունիս մրցակցությունում նոմինալ տանտերերը երկրորդ խաղակեսում հեղինակեցին երկու գոլ: 2:0 հաշիվը նրանց առջև բացեց կիսաեզրափակիչ տանող դռները:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն-Գանա մրցավեճում հաղթեց վերջինը ¥2:1¤, իսկ եգիպտացիները նվազագույն հաշվով առավելության հասան Մարոկկոյի ընտրանու նկատմամբ: Այսպիսով կիսաեզրափակչում կմրցեն Կամերուն-Եգիպտոս, Բուրկինա Ֆասո-Գանա զույգերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ