Գագիկ Ծառուկյանի հետ շատ արդունավետ հանդիպումներ են եղել՝ լրագրողների հետ զրույցում նշել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը: «Ես այն քաղաքական գործիչն եմ, որը ողջունել է Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն և ընդգծել, որ նա լուրջ անելիքներ ունի մեր երկրի և մեր ժողովրդի համար»,- շեշտել է Դալլաքյանը:
Վիկտոր Դալլաքյանը հարգանքով է վերաբերվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելուն. «Եվ եթե Հովիկ Աբրահամյանը հստակ ներկայացնի իր մոտեցումները` Հայաստանում ստեղծված իրավիճակի և այդ իրավիճակից դուրս գալու մասին, ես կտամ նաև գնահատականներ` նրա հետ որոշակի համագործակցության վերաբերյալ»: