Հովիկ Աբրահամյանը չգիտեմ՝ ինչ է անելու: Օրերս ասուլիս է տալու, թող ասուլիսը տա, ինքը երևի թե կորոշի՝ ինչ է անելու:
Մեր մեկնաբանության խնդիրը չէ՝ ՀԴԿ VIII համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ են, թե ոչ: