Tata Steel Masters գերմրցաշարի տասներորդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի հետ: Տուրի մնաց պարտիաները նույնպես խաղաղ հանգուցալուծում են ունեցել՝ բացառությամբ Կարյակին-Վեյ դիմակայության, որտեղ պարտվող կողմն եղել է ռուս շախմատիստը:
Մրցաշարի միանձնյա առաջատարը շարունակում է մնալ 7,5 միավոր ունեցող Սո Վեսլին, Յի Վեյի անվան դիմաց յոթ միավոր է: Մեր գրոսմայստերն ունի մեկ միավոր պակաս: 6,5-ական միավոր ունեն նաև Մագնուս Կառլսենն ու Պավել Էլիանովը: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ