TeamTime-ը և MYbookstore - ը սկսում են նոր նախագիծ, որի շրջանակներում կազմակերպվելու են` քննարկումներ, խաղեր և հանդիպումներ երիտասարդ գրողների հետ:
Նպատակն է ապահովել գրող-ընթերցող անմիջական շփումը, ինչպես նաև խթանել գրքասիրության և ընթերցանության տարածումը ։ Առաջին հանդիպումը լինելու է երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի հետ:
Դավիթ Սամվելյանը գրում է մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի ու զգացմունքների, ներքին մղումների ու պայքարի մասին։ Ստեղծագործությունների կիզակետում մարդն է։