Ավստրալիայում ավարտվեց Մեծ սաղավարտի մրցաշարը: Եզրափակչում հանդիպեցին Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը: Չորս սեթից հետո հանդիպման հաշիվը հավասար էր: Ամեն ինչ որոշվեց հինգերորդ սեթում, որտեղ շվեյցարացուն հաջողվեց կոտրել իսպանացու դիմադրությունը: Սա Ֆեդերերի տասնութերորդ տիտղոսն է Մեծ սաղավարտի մրցաշարերում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ