Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ՀԺԱՄ-ը ՀՀԿ-ի հետ է

ՀԺԱՄ-ը ՀՀԿ-ի հետ է
05.02.2017 | 16:03

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը՝ ՀԺԱՄ-ը, խորհրդարանական ընտրություններին աջակցելու է ՀՀԿ-ին՝ շարունակելով իր գորընկերային հարաբերություններն այդ ուժի հետ։ Այս մասին հայտարարվեց այսօր հրավիրված կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում։ «ՀԺԱՄ-ն իր գործունեության ողջ ընթացքում, անկախ քաղաքական դաշտում գրաված դիրքից, համագործակցել է այն քաղաքական միավորների հետ, որոնք իրենց գործունեության հիմքում դրել են համագործակցային գաղափարը և գործել հանուն ազատ և ապահով Հայաստանի»,- ասված է կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունում։


Նիստին ներկա կուսակցականները և հրավիրյալները խոսեցին քաղաքական դասավորություններից և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման իրենց տարբերակների մասին։ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը ևս ողջունեց մասնակիցներին, փաստեց, որ ինքը 1994-ից ՀԺԱՄ-ի կորիզը կազմող թիմից է եղել և իրեն խորթ չէ այս քաղաքական ուժը, քանի որ դրա «ծնունդն» է։ «Հաճախ եմ նշում, որ ես ՀԺԱՄ դեսպանն եմ ՀՀԿ-ում։ Ինձ համար շատ կարևոր է, որ ՀԺԱՄ-ը լինի ուժեղ, զբաղեցնի կարևոր քաղաքական հարթակներ, ընդգրկված լինի և օրենսդիր, և գործադիր մարմնում»,- հայտարարեց Մկրտչյանը՝ հընթացս հավելելով, որ կուսակցության երկու կարևոր գաղափարախոսությունն է՝ միջին խավի ձևավորումը, որը ցավոք, այսօր դեռ չի կայացել։ ԵՎ երկրորդ էական սկզբունքը համագործակցային հարաբերություններն են։


Անդրադառնալով այսօր ձևավորվող դաշինքներին, Վահրամ Մկրտչյանը նշեց. «Իրենց դարն ապրած գործիչները նորից ակտիվացել են ու բլոկներ են կազմում։ Չնայած դաշինքները ընդհանուր առմամբ դրական երևույթ են, բայց դրանք պետք է լինեն գաղափարական հենքով, ոչ թե մարդկանց ֆիզիկական գումարներով ու խորհրդարան մտնելու նպատակով»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի դռները բաց են ՀԺԱՄ-ի համար, քանի որ այստեղ հավաքված անհատները ինտելեկտուալ են և բարեպաշտ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Թե ինչու ՀԺԱՄ-ը նորից ՀՀԿ-ին ընտրեց և արդյոք իշխող կուսակցության հանդեպ բացասական երևույթները այս կուսակցությանը կաշկանդող հանգամանք չի եղել. այսևայլ հարցերի պատասխանը «Իրատեսին» տվեց ՀԺԱՄ խորհրդի նախագահ Աշոտ Ավալյան, որի հետ զրույցը կարդացեք թերթի երեքշաբթվա համարում։

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ