Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Մարին լը Պենի 144 խոստումները

Մարին լը Պենի 144 խոստումները
05.02.2017 | 16:11

Ֆրանսիայի ծայրահեղ ձախերի ղեկավար Մարին լը Պենը փետրվարի 4-ին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը՝ 144 կետով: Կիրակի օրը Լիոնում նա կհանդիպի իր կողմնակիցների հետ և կանցկացնի նախընտրական արշավի առաջին հանրահավաքը: Փետրվարի 4-ին ու 5-ին «Ազգային ճակատը» Լիոնում մի քանի միջոցառումներ է կազմակերպում, որ կդառնան Մարին լը Պենի ընտրարշավի պաշտոնական մեկնարկը: Հարցումները շարունակում են ծայրահեղ ձախերի նախագահին տալ ապրիլի 23-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթողի տեղը: Հարցումների համաձայն՝ երկրորդ փուլում՝ մայիսին 7-ին, Մարին լը Պենը պարտվում է:

BVA ինստիտուտի երեկ հրապարակված հարցումները վկայում են, որ Մարին լը Պենը առաջին փուլում կունենա 25 % ձայն: Երկրորդ տեղում է անկախ թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը (21-22 %): Աջերի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կարող է երկրորդ փուլ չանցնել՝ 18 %-ով: Ֆիյոնը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ կնոջ՝ Պենելոպեի պատգամավորի օգնականի աշխատանքի հետ կապված (Ֆիյոնին մեղադրում են պետական միջոցները վատնելու մեջ):
Փետրվարի 4-ին «Ազգային ճակատի» նախագահը հրապարակեց իր նախընտրական ծրագիրը՝ 144 խոստումով: Մարին լը Պենի առաջարկները յոթ մասի են բաժանված, որ արտացոլում են ընտրարշավի գլխավոր թեմաները՝ ազատ Ֆրանսիա, անվտանգ Ֆրանսիա, բարգավաճող Ֆրանսիա, արդար Ֆրանսիա, հպարտ Ֆրանսիա, ուժեղ Ֆրանսիա, կայուն զարգացող Ֆրանսիա: Մարին լը Պենը մտադիր է համաժողովրդական հանրաքվեի դնել ԵՄ-ին Ֆրանսիայի անդամության հարցը: Քվեարկության ընթացքում Մարին լը Պենը հույս ունի, որ ֆրանսիացիները «կվերադարձնեն իրենց չորս ինքնիշխանությունները»՝ տարադրամային, օրենսդրական, տարածքային ու տնտեսական:

Միասնական եվրոպական տարադրամից հրաժարումը ծրագրում կոչվում է «ազգային տարադրամի վերականգնում»: Նրա ծրագրում «Ազգային ճակատի» ավանդական պահանջներն են՝ ազգային սահմանների վերականգնում, Շենգենի գոտուց դուրս գալ, ներգաղթի կրճատում տարեկան 200 000 մինչև 10 000 մարդ, անլեգալ ներգաղթյալներին իրենց բնակությունը Ֆրանսիայում օրինականացնելու հնարավորությունից զրկում: Մարին լը Պենը հրաժարվել է մահապատիժը վերականգնելու պահանջից: Իբրև հատկապես ծանր հանցանքների պատիժ նա առաջարկում է «իրական ցմահ բանտարկություն»: Հինգ տարում նախագահի թեկնածուն խոստանում է ֆրանսիական բանտերում «նստատեղերը» մեծացնել 40 000-ով:


Տնտեսական ծրագրում Մարին լը Պենն առաջարկում է վերադարձնել 60 տարեկանում կենսաթոշակի անցնելը, իսկ լրիվ կենսաթոշակի համար աշխատանքային ստաժը սահմանափակել 40 տարով: Նա մտադիր է չեղյալ հայտարարել Աշխատանքային օրենսգրքի ազատական բարեփոխումը, որ արել է նախագահ Ֆրանսուա Օլանդը: Մարին լը Պենը խոստանում է պարզեցնել վարչական ու հարկային ընթացակարգերը փոքր ու միջին ձեռնարկությունների համար, բարեփոխել եկամտահարկը: «Նվերներ» էլ կան ամենաաղքատ ընտրողներին՝ ամսական 1500 եկամուտ ունեցող ընտրողներին, Մարին լը Պենը խոստանում է հատուկ «գնողունակության պարգևավճար»՝ 200 եվրո: Լրավճարը թեկնածուն առաջարկում է ֆինանսավորել արտահանման նոր 3- տոկոանոց հարկի հաշվին: Նա մտադիր է պաշտպանական բյուջեն մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3 %, բայց համարում է, որ Ֆրանսիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունից (Ֆրանսիան Շեյպ վերադարձել է Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք): Մարին լը Պենն առաջարկում է խորհրդարանի պատգամավորների մեծամասնական համակարգից անցնել համամասնականի, կրճատել Ազգային ժողովի պատգամավորների թիվը (577-ից 300) և սենատորների թիվը Սենատում (348-ից 200):
Փետրվարի 5-ին Լիոնում «Ազգային ճակատի» նախագահը կանցկացնի իր առաջին մեծ հանրահավաքը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 5 000 մարդ: Տասը մեծ հանրահավաքներ Մարին լը Պենը մտադիր է անցկացնել նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայում ընտրություններից առաջ սկանդալները սովորական են՝ Ֆրանսուա Ֆիյոնից բացի նաև Մարին լը Պենն է սկանդալի կենտրոնում՝ նրան մեղադրում են, որ Եվրախորհրդարանի պատգամավոր լինելով՝ ԵԽ-ից ստացած գումարները ծախսել է կուսակցական նպատակներով, բայց Մարին լը Պենը փակեց ԵԽ-ի «պարտքը»: Նրան նաև մեղադրում են, որ ֆինանսավորվում է Ռուսաստանից, մեղադրանք, որ նա հերքում է:
Փաստացի՝ Մարին լը Պենի ծրագրում ազգային պետության վերականգնումը ու Եվրամիությունից դուրս գալն է, որ լիովին կարող էր ֆինանսավորվել Մոսկվայից: Միևնույն ժամանակ՝ տեղական ինքնակառավարման ընտրությունները ցույց տվեցին, որ «Ազգային ճակատը» հաղթում է առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում նրա դեմ միավորվում են առաջին փուլի հակառակորդները ու նա պարտվում է, ուրեմն՝ կվատնե՞ր Մոսկվան փողերը: Համենան դեպս՝ նախագահի թեկնածուներից Մարին լը Պենն առաջինն է սկսում ընտրարշավը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ