Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շահգելդյան. «Հայկական վերածնունդը» կարող է հետընտրական դաշինք ձեւավորել

Շահգելդյան. «Հայկական վերածնունդը» կարող է հետընտրական դաշինք ձեւավորել
11.02.2017 | 23:40

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարող է ձեւավորել հետընտրական դաշինք, եթե մենք կայացնենք որոշումներ կամ ունենանք իրական ազդեցություն քաղաքական որոշումների կայացման վրա՝ փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում կուսակցության 2-րդ համագումարից առաջ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության («Հայկական վերածնունդ» կուսակցության) քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Նա հաստատել է կուսակցության մտադրությունը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին։ «Մեր կուսակցության ծրագրերը ընդդիմադիր են»,- շեշտել է Մհեր Շահգելդյանը։
«Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ելույթի վերջում ներկա պատվիրակներին «սպառնաց» քերթել կաշիները, եթե լավ չաշխատեն:


«Դուք իմ զորքն եք, պայքարի ու պատասխանատվության կոչ եմ անում: Կաշիներդ քերթելու եմ, եթե լավ չաշխատեք: Պետք է լավ աշխատենք՝ մեր հայրենիքի եւ զավակների համար»՝ ասաց Արթուր Բաղդասարյանը: Կուսակցության նախագահը նշեց, որ ցանկանում է հավատան իրենց ուժին: Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի համար վճռական նշանակություն ունի։ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերների առջև։ «Մեր թիմն ունակ է լուծելու խնդիրներ ու Հայաստանը դուրս բերել այս խորը անդունդից։ «Հայկական վերածնունդը» իսկապես կայացած քաղաքական ուժ է։ Հայաստանն այսօր նոր թռիչքի կարիք ունի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։


Նա նաև կարծում է, որ 18 տարեկանները բանակում չպետք է ծառայեն: Պետք է ձեւավորվի մասնագիտացված բանակ: «18-ամյա երեխան չպետք է պաշտպանի Հայաստանի սահմանները։ Պետք է ձեւավորվի մասնագիտացված բանակ: Ինչո՞ւ չենք կարող դա անել, մեր գումարները բավարարում են: Գողությունն ու կողոպուտը պետք է վերացնել»,- ասաց նա: Բաղդասարյանը նաև նշեց, որ նվազ հասարակական վտանգավորություն ունեցող արարքների համար ազատազրկումը, որպես պատժի միջոց, պետք է վերանա: «Պետք է ներդնել պատժի այլընտրանքային համակարգ»,-ասաց նա: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանը պետք է հետևողականորեն զարգացնի իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, Իրանի հետ հարաբերությունները խորացնի: «Մենք փոքր երկիր ենք, բայց պետք է ունենանք մեծ հավակնություններ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ