Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               

Հաշվարկն ավարտվե՞ց՝ ԵԼՔ, ՕՐՕ, Ծառուկյան, ու վե՞րջ

Հաշվարկն ավարտվե՞ց՝ ԵԼՔ, ՕՐՕ, Ծառուկյան, ու վե՞րջ
13.02.2017 | 12:00

Ընտրական շրջանում չկա շաբաթ ու կիրակի՝ ուրբաթից արագությունները փոխվեցին՝ ԲՀԿ-ն համագումար արեց 10-ին, 11-ին իր ռեյտինգային ընտրացուցակը բարձրաձայնեց ՀՀԿ-ն, 12-ին պարզվեց, որ «Երրորդ հանրապետությունը» հեռանում է, «Ժառանգությունը» միանում ՕՕ դաշինքին, որը նախօրեին կորցրել էր ՀԴԿ-ին: ՈՒ ի՞նչ ունենք:


Դաշինքների մասով՝ ըստ ժամանակագրության.
1. ԵԼՔ
2. ՕՐՕ
3. Ծառուկյան
4. Անհայտ դաշինք՝ ենթադրաբար՝ «Ազատ դեմոկրատներ և ընկերներ»:


Կուսակցությունների մասով.
1. ՀՀԿ
2. ՀՅԴ
3. ՀՎԿ
4. ՀԱԿ


Մինչև փետրվարի 16-ը մնում է 3 օր, երբ կուսակցությունները պիտի կողմնորոշվեն՝ մասնակցո՞ւմ են ընտրություններին, թե ոչ, մենա՞կ, թե՞ դաշինքով: Դաշինքային խառնաշփոթը պիտի ավարտվի:
Այսօր Վիկտոր Դալլաքյանը ասուլիս է հրավիրելու, որտեղ կպարզաբանի իր հետագա ընթացքը: Նույնն են խոստացել և ՀԴԿ-ն ու Պարույր Հայրիկյանը, որ մեկ գնում է, մեկ գալիս է, մեկ հայտարարում է, որ Արամ Սարգսյանին էլ պետք է վերադարձնել, Վիկտոր Դալլաքյանին էլ: Ծառուկյանի դաշինքը ևս դեռ հուշագիր չի ստորագրել: Նախկին հուշագիրը պիտի չեղյալ հայտարարեն ու նոր հուշագիր ստորագրեն նախկին նախարարները՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և հայտնի չէ՝ ովքեր:


Գործնականում ընդդիմության կոնսոլիդացիան չկայացավ ու դա հրաշալի է, որովհետև եղած տարակարծության ու հակասությունների պարագայում դառնալու էր անկապ կոնգլոմերատ՝ հանուն մանդատի, ու քանդվելու էր թե հաջողության, թե անհաջողության դեպքում: Հիմա էլ կա այդ կոնգլոմերատի սինդրոմը: Հընթացս գյուտ արվեց՝ գաղափարական միավորումը չէ կարևորը, այլ՝ նպատակայինը: Իսկ նպատակը իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է: Բոլորովին կարևոր չէ՝ ինչ ես մտածում, կարևոր է՝ ինչ ես անում: Սա նոր խոսք է, որ առաջարկում է ամեն ինչ սկսել ՕՕ կետից, բայց այդ քաղաքական համաներումը հրամանագրով չի հայտարարվում՝ հասարակությունը պիտի ների ու ընդունի: Ինչո՞ւ պիտի հավատա, եթե հրապարակավ չի ընդունվուն, որ եղել են սխալներ, այլ պահանջվում է ամեն ինչ մոռանալ: ՈՒ այս հարցերը բնավ փիլիսոփայական դաշտում չեն, այլ՝ շատ կոնկրետ հարցեր են, որ ոչ թե պատմափիլիսոփայական, հռետորական, այլ՝ կոնկրետ պատասխաններ են ուզում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պրագմատիկ դաշտում հարց է՝ կմիավորվե՞ն ՕՐՕ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ընտրությունների նախօրեին: Դատելով դաշինքների կազմաքանդման ու կազմավորման ընթացքից՝ ոչինչ անհավանական չէ, նայած՝ ինչը կհամարվի նպատակ: Խորհրդարանական այս ընտրությունները խոստանում են լինել ամենատարօրինակն ու անկանխատեսելին իրենց ընթացքով ու արդյունքներով:

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ