ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Դևիդ Բոուիին՝ «Գրեմմի» 4 մրցանակ

Դևիդ Բոուիին՝ «Գրեմմի» 4 մրցանակ
13.02.2017 | 14:09

Բրիտանացի ռոք երգիչ Դևիդ Բոուին հետմահու արժանացել է «Գրեմմի» 4 երաժշտական մրցանակի՝ Լոս Անջելեսում 59-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ հայտնում է BBC-ին:

Բոուիի վերջին՝ Blackstar սկավառակը հաղթել է երկու անվանակարգերում՝ լավագույն այլընտրանքային ալբոմ և ոչ դասական ալբոմի լավագույն ինժեներիա։ Բոուին հաղթել է «լավագույն ռոք-կատարող» և «լավագույն ռոք-ստեղծագործություն» անվանակարգերում։ Դևիդ Բոուին վախճանվել է անցած տարվա հունվարի 10-ին՝ 69 տարեկանում։

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ