«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Մարիաննա Լիման վերադարձել է գրան պրիներով

Մարիաննա Լիման վերադարձել է գրան պրիներով
27.02.2017 | 01:42

Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԼԻՄԱՆ հանրության դատին է հանձնել իր նոր` «Dreamy Jazz» տեսահոլովակը` իտալացի կոմպոզիտոր Ջիաննի Նեպիի հետ համատեղ։

Երգը ձայնագրվել է դեռևս 2016-ի դեկտեմբերին: Տեսահոլովակը ցուցադրվելու է նաև Ֆլորենցիայում:


«Dreamy Jazz» տեսահոլովակը բարձր գնահատականի է արժանացել իտալացի հանդիսատեսի շրջանում:2016-ը հաղթանակների տարի էր երգչուհու համար. ներկայացրել է տարբեր միջազգային մրցույթներում աշխարհի տարբեր երկրներում` Ֆրանսիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Չեխիայում եւ այլուր:
Ի դեպ, այդ մրցույթներից Մարիաննա Լիման վերադարձել է գրանպրիներով: Կարևորելով ստացած մրցանակները` Մարիաննա Լիման միևնույն ժամանակ շեշտում է, որ նմանատիպ մրցույթները մեծ փորձ են տալիս եւ կապեր ստեղծելու հնարավորություն: Երգչուհին փաստում է, որ իր համար շատ կարրոր է նաև գնահատված լինել իր երկրում և կարևորում է նման մրցանակները:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ