ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Մեկնարկում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը

Մեկնարկում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը
13.03.2017 | 21:07

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանիբացումը տեղի կունենա 2017թ-ի մարտի 26-ին: Տարվա իրադարձային համերգների շարքըսկիզբ կառնի լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր ՊինկասՑուկերմանի ելույթով:

Երաժիշտը փառատոնի շրջանակներում Երևանում հանդես է եկել «Ցուկերման ՉեմբըրՓլեյրս» կամերային նվագախմբով և «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ: Փառատոնը ջանք չի խնայել գերաստղինՀայաստանի հետ ընկերացնելու համար:

Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգաթավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի ևՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկնվագախմբի հետ դիրիժոր ԷդուարդԹոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղիկունենա մարտի 26-ին, ժամը 19:00-ին ԱրամԽաչատրյան համերգասրահում:

Ծրագրում կհնչեն` Յոհաննես ԲրամսիԿրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակիհամար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:

«Հեռանկարների» շրջանակներում այս տարիԵրևան կժամանեն Իսրայելի կամերայիննվագախումբը, հռչակավոր դաշնակահարԱրկադի Վոլոդոսը` մենահամերգայինծրագրով, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվանմեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավորդիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևիղեկավարությմբ, 8 անգամ գրեմմի մրցանակիարժանացած Էմերսոն լարային քառյակը, այլնշանակալից միջոցառումներիշրջանակներում: Փառատոնային տարինկեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինիմենահամերգը: Տեղի կունենանվարպետության դասընթացներ` Բյուրականիակադեմիայում և համերգներ մարզերում:

«Երևանյան Հեռանկարներ» միջազգայիներաժշտական փառատոնը հանդիսանում էԵվրոպայի մեկ տասնյակ լավագույնփառատոներից մեկը, որը շարունակաբարգրանցում է մեծ նվաճումներ` ի շահ մեր երկրիմշակութային, կրթական, արտաքինքաղաքական, տնտեսական և սոցիալականոլորտների:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ