Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.03.2017 | 00:09

Տե՛ր, ողորմի՛ր բազմամեղիս, ապաշխարության դարձի՛ բեր վտարանդի գերուս և մտցրո՛ւ արքունական փառքի մեջ: Առաջնորդի՛ր Քեզ մոտ գալ վերնային ճանապարհով, որովհետև եթե Դու չառաջնորդես, ես գալ չեմ կարող, քանզի Դու իսկ ասացիր. «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չձգի նրան»:

Եվ արդ, Տե՛ր իմ գթած, մի՛ հիշիր բազում պիղծ մեղքերս և մի՛ անտեսիր Քո ծառային, մի՛ թող ինձ մնալ նույն չարիքի մեջ ու դեգերել աշխարհիկ կյանքում, այլ, ինչպես փախած ծառայի հետևից ընթանալով՝ այնպես ինձ հե՛տ բեր, թողությո՛ւն տուր հանցանքներիս և հաղո՛րդ դարձրու Քո սուրբ կամարարներին:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ