Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Խնդրել գնել Նեյմարին հիմարություն է»

«Խնդրել գնել Նեյմարին հիմարություն է»
31.03.2017 | 11:30

Անդրադառնալով «Մանչեստր Յունայթեդի» կողմից Նեյմարի հնարավոր ձեռքբերման խնդրին՝ Ժոզե Մոուրինյոն ի մասնավորի ասել է, որ դա բամբասանքների շարքից է, և պիտի իրատես լինել ցանկությունների խնդրում. «Պետք է իրատես լինել և ակումբից խնդրել այն, ինչ կարող են տալ: Խնդրել գնել Նեյմարին հիմարություն է: «Բարսելոնի» նման ակումբը չի կարող ու չի կորցնի Նեյմարին: Մեսին արդեն երիտասարդ չէ, իսկ բրազիլացին Լեոյի ժամանակաշրջանից հետո կլինի մեծագույն ֆուտբոլիստ: ՈՒստի այդ տրանսֆերն իրականացնելը պարզապես անհնար կլինի»:


Խոսելով հավաքականների ընկերական հանդիպումներից ու ի մասնավորի նկատի ունենալով ֆուտբոլիստներին սպասվելիք վնասվածքներից հնարավորինս հետ պահելը՝ Մոուրինյոն կարծում է, որ դրանք պիտի անցկացնել միայն մեծ մրցաշարերի, օրինակ, Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների նախաշեմին: Հիշեցնենք, որ մանչեստրյան երկու ֆուտբոլիստներ՝ Ֆիլ Ջոնսն ու Քրիս Սմոլինգը, օրեր առաջ վնասվածք են ստացել Անգլիայի ընտրանու կազմում:


Ի դեպ, պրեմիեր լիգայի երեսուներորդ տուրից առաջ ակումբն ունի կադրային լուրջ խնդիրներ: ««Վեստ Բրոմվիչի» հետ խաղից առաջ կորցրել ենք չորս ֆուտբոլիստի: Կարծում եմ, որ Պոգբան նույնպես չի խաղա: ՈՒստի այդ թիվը հասավ հինգի»,- ասել է պորտուգալացի մարզիչը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ