Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայաստանյան համերգ՝ Բեթհովենի անվան Զատկի փառատոնում լեհաստանյան հյուրախաղերին ընդառաջ

Հայաստանյան համերգ՝ Բեթհովենի անվան Զատկի փառատոնում լեհաստանյան հյուրախաղերին ընդառաջ
04.04.2017 | 11:13

Ապրիլի 6-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Բեթհովենի անվան Զատկի փառատոնում լեհաստանյան հյուրախաղերին ընդառաջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայանա հայաստանյան համերգով։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացվեն Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի թավջութակի և նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Բարտոշ Կոզյակ, թավջութակ), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմը։

Տեղեկացնենք, որ Հայաստանի երիտասարդական նվագախումբը նույն ծրագրով ապրիլի 11-ին Լեհաստանում հանդես կգա Բեթհովենի անվան Զատկի փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին։


Ի դեպ, ապրիլի 6-ի հայաստանյան համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն անակնկալ է պատրաստել. բոլոր կանանց և աղջիկներին համերգի տոմսերը տրամադրվում են 50 տոկոս զեղչով։ Այնպես որ՝ դիմում ենք տղամարդկանց Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ գեղեցիկ երեկո պարգևել իրենց սիրելիներին։

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ