BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«ՀԱԿ –ՀԺԿ» դաշինքը Սահմանադրական դատարանում կբողոքարկի ԱԺ ընտրությունների արդյունքները

«ՀԱԿ –ՀԺԿ» դաշինքը Սահմանադրական դատարանում կբողոքարկի ԱԺ ընտրությունների արդյունքները
08.04.2017 | 13:18

«ՀԱԿ –ՀԺԿ» դաշինքը որոշել է բողոքարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական դատարանում՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Դաշինքը հայտարարել է. «2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Այդ օրինախախտումները ներառում են.


- Սահմանադրության խախտմամբ ընտրությունների օրվա նշանակումը։
- Ընտրակաշառքի զանգվածային բաժանումը, քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի ապօրինի հավաքումը, իրավապահ մարմինների անգործությունը:
- Ընտրողների ահաբեկումը, վարչական լծակներով և կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառումը: Ոստիկանության օժանդակությամբ ընտրողներին պարտադրված զանգվածային վերագրանցումների կատարումը։ Տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումները և անկառավարելի վիճակի ստեղծումը, այդ կապակցությամբ ոստիկանության անգործությունը:
- Քվեարկության գաղտնիության համատարած խախտումը, ներառյալ վերահսկված ու բաց քվեարկությունը, այդ թվում` գունավոր գրիչների, գունավոր և համարակալած թղթիկների կիրառման միջոցով: Ընտրողների բացահայտ ապօրինի ուղղորդումը, ինքնուրույն քվեարկելու խնդիրներ ունեցող ընտրողներին օգնելու դրույթի չարաշահումը:
- Քվեարկության ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողությունը խոչընդոտելու նպատակով, տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցումը` քվեարկության օրվա 7.00-13.00-ն ընկած ժամանակահատվածում, ինչը համընկավ ընտրողների ակնհայտորեն կազմակերպված գերակտիվ հոսքի հետ:
- Կրկնակի քվեարկության բազմաթիվ արձանագրված դեպքերը։
- Բռնության և ահաբեկման դեպքերը լրագրողների, վստահված անձանց և դիտորդների նկատմամբ:


Այսպիսով, հաշվի առնելով, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ և կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը,
նպատակ ունենալով հանարավորություն տալ քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալու խախտումների մասին արձանագրված փաստերին,
«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին՝ ներկայացնելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ և Սահմանադրական դատարան՝ 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով»:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ