BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀԱԿ-ի ձախողված անակնկալները

ՀԱԿ-ի ձախողված անակնկալները
08.04.2017 | 15:01

Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն անցած ընտրություններում շեշտը դրել էր անակնկալ քայլերի, նախաձեռնությունների վրա, որոնք բոլորը, որպես կանոն, ձախողվեցին: Օրինակ, բոլոր մասնագիտական վերլուծությունները հանգում էին նրան, որ ՀԱԿ-ը, առանց իշխանությունների օգնության, չի կարող հաղթահարել 5%-ի սահմանագիծը:

Առաջին նախագահը փորձեց հակադրվել բոլորին ու նաև իշխանություններին ցույց տալ, որ իր հավակնությունների նշաձողն ավելին է: Հենց այդ նպատակով ոչ թե Ստեփան Դեմիրճյանը ներգրավվեց ՀԱԿ ցուցակում, այլ ՀԺԿ-ն` դաշինքում: Խնդիրն այլևս 7%-ի հաղթահարումն էր, ինչը վեր էր Տեր-Պետրոսյանի թիմի հնարավորություններից` նույնիսկ իշխանության աջակցության պարագայում: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրն ավելի շատ նմամվեց մարտահրավերի, որովհետև Տեր-Պետդոսյանը կամ ՀԱԿ որևէ գործիչ անցած հինգ տարիներին հասարակությանը նման ծրագրի կամ դիսկուրսի չէր նախապատրաստել: Հասարակությունը չի սիրում, երբ իր հետ խոսում են շանտաժի լեզվով և քվեարկությամբ ՀԱԿ-ին պատժեց: Լևոն Տեր-Պետրոսյանի դաշինքը միակն է, որ ընտրությունների արդյունքները վիճարկում է ԿԸՀ-ում և ՍԴ-ում: Դաշինքի հայտարարության մեջ կոնկրետ փաստեր չկան. ընդհանուր բնույթի մեղադրանքներ ու ձևակերպումներ են: Տեր-Պետրոսյանի շրջապատում շատ լավ գիտեն, որ այս անգամ իշխանություններն ընտրությունները կեղծել են ոչ թե ի հեճուկս հասարակության, այլ` հենց նրա մեծանասնության հետ միասին:

Այլ խոսքով` իշխանությունը փող տվողն է, հասարակությունը` վերցնողը: Այս պարագայում` ՀԱԿ-ի բողոքը որևէ իրավական կամ քաղաքական հետևանք չի ունենալու, մանավանդ, երբ փողոցը խաղաղ է: Ուղղակի, Տեր-Պետրոսյանը որոշել է մի փոքր «հարամել» ընտրություները` ի հավելումն իր վերջին «մուննաթի»:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ